Կանխատեսում. 2050-ին Հայաստանի բնակչությունը կհասնի 2.6 մլնի
Հասարակություն
13:00 15/11/2022
Հայաստան

Կանխատեսում. 2050-ին Հայաստանի բնակչությունը կհասնի 2.6 մլնի

«Նոյեմբերի 15-ին երկրի բնակչության թիվը պաշտոնապես դառնում է 8 մլրդ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, վերջին տասը տարվա ընթացքում աշխարհի բնակչությունն ավելացել է մեկ մլրդ-ով։ Առաջիկա տարիներին էլ աճի միտումը կպահպանվի։ ակնկալվում է, որ 2050-ին Երկիր մոլորակի բնակչության թիվը կհասնի 9 մլրդ 700 մլնի, 2080-ին՝ 14 մլրդի։

«ըստ մեր կանախատեսումների, այդ թվաքականը կպահպանվի մինչև 2100 թվականը, ինչից հետո բնակչության թիվը կսկի նվազել»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։

Խոսելով բնակչության աճի պատճառների մասին, վկայակոչելով  ՄԱԿ-ի անցկացրած հետազոտություններն ու ուսումնասիրությունները՝ բանախոսը նշեց, բնակչության թիվն ավելանում է ծնելիության աճի, մահացության ցուցանիշի կրճատման ու կյանքի սպասվելիք տևողության ավելացման հետևանքով։

«Քսան տարի առաջ եթե մարդու կյանքի սպասվելիք տևողությունը 60-65 տարեկան էր, ապա 2019-ին կասմում էր 72 տարեկան, ակնկալվում է, որ 2050-ին կյանքի միջին տևողությունը կհասնի 77-ի։ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 77 տարի է»,-ասաց նա։

Ի տարբերություն աշխարհի՝ բոլոր սցենարներով Հայաստանի մասով կանխատեսումները բացասական են, բնակչությունը կշարունակի նվազել՝ 2050-ին կազմեով 2.6 մլն մարդ։

«2021 թ. պաշտոնական տվյալներով,  ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի մինչև 2050 թվականը։ Տարածարջանում Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում է, որ բնակչության թվաքանակը շարունակաբար նվազելու է մինչև 2050 թվականը, մյուս բոլոր երկրներում  բնակչության թիվն ավելանալու է»,-ասաց նա։

 

Placeholder
Կանխատեսում. 2050-ին Հայաստանի բնակչությունը կհասնի 2.6 մլնի