Հայաստանի հավաքականից արձագանքել են Սլուցկու հետ բանակցությունների մասին տեղեկություններին
Աշխարհում
16:46 17/11/2022
Հայաստան

Հայաստանի հավաքականից արձագանքել են Սլուցկու հետ բանակցությունների մասին տեղեկություններին

Հայաստանի ազգային հավաքականի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «СЭ»-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկատվությանը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել Լեոնիդ Սլուցկու հետ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գտնվում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ակտիվ որոնումների փուլում և չի մեկնաբանում որևէ մասնագետի հետ բանակցությունների ընթացքը»,-  ասել է Հ.Կարապետյանը։

Ավելի վաղ СЭ-ն գրել էր, որ ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկին առաջարկել է ստացել Հայաստանի հավաքականից։ Նոյեմբերի 15-ին նա լքել է «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  այս պահին մարզիչ է փնտրում ազգային հավաքականի համար։ Նրանք բանակցել են Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի և Լեոնիդ Սլուցկու հետ։ Երկուսն էլ մերժել են առաջարկը»,- գրում է  sport-express.ru կայքը։

Placeholder
Հայաստանի հավաքականից արձագանքել են Սլուցկու հետ բանակցությունների մասին տեղեկություններին