Տարանտինոն անվանել է իր լավագույն ֆիլմը
Մշակույթ
16:32 17/11/2022
Աշխարհ

Տարանտինոն անվանել է իր լավագույն ֆիլմը

Հոլիվուդյան աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն անվանել է իր լավագույն ֆիլմը։

«Ես, իհարկե, կարող էի ասել՝ «Օ, այո, իմ բոլոր ֆիլմերն ինձ համար երեխաներ են»: Բայց ես իսկապես կարծում եմ, որ դրանցից լավագույնը «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն է»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ռեժիսորը։

Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 374 միլիոն դոլար։ 2020 թվականին այն ստացել է «Օսկարի» տասը անվանակարգ, իսկ Բրեդ Փիթը ստացել է արձանիկը՝ երկրորդ պլանի տղամարդու դերի համար։

Կատակերգական դրաման, որի գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին, ներկայացնում է դերասան Ռիկ Դալթոնի և նրան փոխարինող կասկադյոր Քլիֆ Բուտի պատմությունը, որոնք փորձում են մտնել կինոարդյունաբերություն։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Չարլզ Մենսոնի բանդայի կողմից իրականացվող սպանությունների ֆոնին։ Նրանց հարևանությամբ բնակություն են հաստատում ռեժիսոր Ռոման Պոլանսկին և դերասանուհի Շերոն Թեյթը, որն այդ ամառ զոհվում է Չարլզ Մենսոնի բանդայի ձեռքով:

 

Placeholder
Տարանտինոն անվանել է իր լավագույն ֆիլմը