Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանին, եթե անցկացնի այս ձմեռը։ Նա նշել է, որ Ռուսաստանի զենքերը սպառվում են։
«Եթե մենք գոյատևենք այս ձմեռը, իսկ մենք կգոյատևենք, հաստատ կհաղթենք այս պատերազմում։ Հավատացե՛ք, սա (էներգետիկ հարվածները – խմբ.) ամենահզոր զենքն է, որ թողել է Ռուսաստանը, այն զենքերից, որոնք նա արդեն օգտագործել է կամ պատրաստվում է օգտագործել»,-Զելենսկու խոսքը մեջբերել է ուկրաինական «Պրավդա»-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 15-ի կեսօրին ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևի, Լվովի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Խարկովի ու այլ շրջանների։