Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես ասում եմ՝ ոչ, այդ որոշումը չի կայացվելու, բոլորը թող այս գլխից իմանան. Փաշինյանը՝ Վահան Քերոբյանին
«Խնդրում եմ առանց նախնական քննարկումների այդպիսի բաների մասին ընդհանարպես չհայտարարել, որովհետև այն սպասումներ է առաջացնում և ես ասում եմ՝ ոչ, այդ որոշումը չի կայացվելու, բոլորը թող այս գլխից իմանան»,-կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ընդհատեց Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը քննարկեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում երկու վթարային շենքի՝ գերակա շահ ճանաչելու, քանդելու և նորը կառուցելու գործընթացի համար Երևանի քաղաքապետաին լիազորություններ տալու հարցը:
Հարցի քննարկման ժամանակ Վահան Քերոբյանը ձայն խնդրեց և ասաց. «Թաղամասային մոտեցման մեջ կարևորն այն է, որ մենք ձևավորում ենք պատճաշ քաղաքային վիջավայր, այսինքը՝ մենք ոչ թե թողնում են անջատված թաղամասերը, այլ քաղաքային միջավայրն ենք ապահովում, որը քաղաքացիների կյանքը դարձնում է ավելի լավը: Կարող է այնպես լինել, որ թաղամասում շատ վթարային շենքեր լինեն և լինեն ոչ վթարային շենքեր, բայց ամբողջական միջավայր ձևավորելիս՝ ամբողջ թաղամասը քանդվի և 0-ից կառուցվի և այդտեղ կարող է նաև նորմալ շենքեր քանդվեն և 0-ից կառուցվեն»:
Քերոբյանը տեղեկացրեց, որ դրա վերաբերյալ արդեն մի պիլոտային նախագիծ են սկսել քննարկել, որտեղ կա նաև հարկային հարցերի լուծման խնդիր, որի շուրջ ֆինանսների նախարարության հետ աշխատում են:
«Այսպես կոչված անշարջ գույքի թրեյդինի գաղափարը, որ մարդիկ իրենց հին գույքը տան և նոր գույքը ստանան և կառուցապատողն այդտեղ հարկային խնդիրներ չունենա և մարդիկ խնդիր չունենան՝ հնարավորինս քիչ հարկային ծանրաբեռնվածություն առաջացնելով»,-հայտնեց էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ այդպիսի մեծ ծրագրերի համար պետք է հիպոտեկային վարկերի սուբսիդավորումը թողնել, որ գրավչությունը լինի:
«Էդ, մի րոպե, եկեք այդպիսի որոշում չկայացնենք, ո՛չ: Որոշում ենք կայացրել՝ թող կատարեն: Ուզում են՝ թող արագ կատարեն և ժամկետի մեջ այդ շենքերը կառուցեն ու այդ հարցերը լուծեն»,-Քերոբյանին ընդհատեց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ կառավարությունն այլ ռազմավարությամբ է առաջ գնում, ըստ որի՝ երբ տեսել են, որ ամենաշատ վթարային շենքերը Աջափնյակ թաղամասում է և վթարային 4-5 հարկանի շենքերը պետք է փոխարինվեն բարձրահարկերով, հասկացել են, որ պետք է լուծվի տրանսպորտի հարցը և որոշել են մետրոյի կայարան կառուցել:
«Մենք կարող ենք շենքերը կառուցել, մարդիկ գան ուրախությամբ ապրեն, հետո շաբաթներով մնան խցանումների մեջ: Մենք որոշում ենք կայացրել և արդեն հայտարարում ենք, որ պետք է փոխե՞նք այդ որոշումը, ո՛չ, չենք փոխելու այդ որոշումը, թող ներդրուղներն ավելի ակտիվ լինեն, ավելի արագ, ակտիվ աշխատեն, քանի որ ռազմավարական պլանն մենք ունենք»,-հայտնեց գործադիրի ղեկվարաը և հայտարարեց, որ հիպոտեկային վարկի եկամտահարկի վերադարձի որոշման ժամկետը լրանալու է 2025 թվականին և այն չի վերանայվելու: