Քվեմո Քարթլիի նահանգապետը և ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ
Քաղաքական
19:37 17/11/2022
Տարածաշրջան

Քվեմո Քարթլիի նահանգապետը և ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը մտքեր են փոխանակել հայ-վրացական համագործակցության շուրջ՝ դրական  գնահատելով երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները։

«Վրաստանի և Հայաստանի միջև 1992 թվականի հուլիսի 17-ից հաստատված դիվանագիտական ​​հարաբերությունները հիմնված են բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքների վրա»,-Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Քվեմո Քարթլիի նահանգապետարանի ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների անդամներ, Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներ Շալվա Պապուաշվիլին և Ալեն Սիմոնյանը, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ, հայ և վրաց հոգևորականներ։

 

Placeholder