ԱՄՆ. Հանրապետականները Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն են
Քաղաքական
10:29 17/11/2022
Աշխարհ

ԱՄՆ. Հանրապետականները Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն են

ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ Հանրապետականներն ապահովել են Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնության համար անհրաժեշտ 218 մանդատը։ Այս մասին գրում է BBC-ն։

Կանխատեսումների  համաձայն,  Հանրապետական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում 435 տեղերից Հանրապետականը կստանա  218-223-ը։ Ըստ աղբյուրի, սա բավարար է  նախագահ Ջո Բայդենի առաջիկա երկու տարիների օրակարգը կասեցնելու համար:

Դեմոկրատները կպահպանեն Սենատի վերահսկողությունը, երբ հունվարին գումարվի նոր Կոնգրեսը։
Միջանկյալ ընտրություններից հանրապետականների ակնկալիքները չեն արդարացել, նրանք հույս ունեին վերադարձնել վերահսկողությունը երկու պալատների նկատմամբ։

ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվում նախագահի ղեկավարման 4 տարիների միջակայքում: Սովորաբար միջանկյալ ընտրություններում գործող նախագահի կուսակցությունը պարտվում է և սա դարձել է պրակտիկա վերջին տասնամյակներում։

Placeholder
ԱՄՆ. Հանրապետականները Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն են