Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսություն
11:37 17/11/2022
Հայաստան
Երևանում կքննարկեն ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունը և կայունությունը
Նոյեմբերի 17-18-ը Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միջպետական բանկի հետ համատեղ անցկացնում է միջազգային մակրոտնտեսական սեմինար՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունը և կայունությունը. հնարավորություններ պետության և բիզնեսի համար» թեմայով։
Հանձնաժողովից հայտնում են՝ նոյեմբերի 17-ին տեղի կունենա աշխարհի մակրոտնտեսական իրավիճակի և տնտեսական զարգացման պետական աջակցության անհրաժեշտ միջոցառումների քննարկում, նոյեմբերի 18-ին՝ բիզնես երկխոսություն։
Placeholder