Ռոնալդուն՝ Մեսիի մասին
Աշխարհում
12:09 18/11/2022
Աշխարհ

Ռոնալդուն՝ Մեսիի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

«Ես նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ։ Մենք ընկերներ չենք այն առումով, որ չենք այցելում միմյանց հյուր, չենք խոսում հեռախոսով։ Մենք այնպիսի հարաբերություններ ունենք, ինչպիսին թիմակիցներն են»,- ասել է ֆուտբոլիստը:

Նա նաև արտահայտվել է մրցակցի պրոֆեսիոնալիզմի մակարդակի մասին՝ նրան բնութագրելով որպես «զարմանալի, կախարդական խաղացող»։

Լենտա.ռու կայքը գրում է, որ սեպտեմբերի 19-ին Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը խփած գոլերի քանակով, չհաշված 11 մետրանոցները: 35-ամյա արգենտինացու հաշվին կարիերայի ընթացքում 672 գոլ է գրանցված։ Այս ցուցանիշով Մեսսին մեկ գնդակով գերազանցել է Ռոնալդուին, մինչդեռ պորտուգալացուց 150 հանդիպում պակաս է անցկացրել։

Placeholder
Ռոնալդուն՝ Մեսիի մասին