Իսրայելի վարչապետը ողջունել է իր երկրում դեսպանություն բացելու Ադրբեջանի որոշումը
Քաղաքական
17:45 18/11/2022
Տարածաշրջան

Իսրայելի վարչապետը ողջունել է իր երկրում դեսպանություն բացելու Ադրբեջանի որոշումը

Իսրայելի իշխանությունները ողջունել են հրեական պետությունում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումը: «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։

«Ես ողջունում եմ Իսրայելում դեսպանություն բացելու Ադրբեջանի խորհրդարանի որոշումը»,-ասել է Լապիդը։

Նա Ադրբեջանը համարել է Իսրայելի կարևոր գործընկեր և մուսուլմանական աշխարհի ամենամեծ հրեական համայնքներից մեկի տունը:

Իսրայելի վարչապետը նշել է, որ դեսպանատուն բացելու Բաքվի որոշումը արտացոլում է երկու երկրների հարաբերությունների խորությունը։
 

Placeholder