Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի կոնցերտինը կհնչի Ֆլորիդայում
Մշակույթ
12:45 18/11/2022
Աշխարհ

Իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի կոնցերտինը կհնչի Ֆլորիդայում

Իսրայելաբնակ հայտնի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի Շեփորի և լարային նվագախմբի համար գրված Կոնցերտինը կկատարվի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սարասոտե քաղաքում։

orer.eu-ի հաղորդմամբ, 2023 թվականի մարտի 23-ին և 26-ին Սարասոտեի կամերային նվագախումբը դիրիժոր Ռոբերտ Վոդնոյի ղեկավարությամբ կկատարի ոչ միայն Ասլանյանի ստեղծագործությունը, այլև Մենդելսոնի, Գերշվինի եւ Բլոխի ստեղծագործությունները։

Համերգաշարը նվիրված է Իսրայել պետության ստեղծման 75-ամյակին։

Շեփորի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտինը կոմպոզիտորը ստեղծել է 1997 թվականին և նվիրել է որդուն՝ Արմեն Ասլանյանին, ով նույնպես երաժիշտ է, դիրիժոր և այդ գործի առաջին կատարողը իբրև պրոֆեսիոնալ շեփորահար։

 

Placeholder