Շարիֆի և Թեհրանի համալսարաններն ընդգրկվել են Ասիայի լավագույն 100 համալսարանների ցանկում
Կրթություն, գիտություն
13:22 18/11/2022
Տարածաշրջան

Շարիֆի և Թեհրանի համալսարաններն ընդգրկվել են Ասիայի լավագույն 100 համալսարանների ցանկում

Հրապարակվել են Ասիայի լավագույն համալսարանների 2023 թվականի QS վարկանշային  արդյունքները, որոնք 2023 թվականի QS վարկանիշում դասակարգվել են ասիական 760 համալսարանների շարքում:

2010 թվականից QS վարկանիշն իրականացվում է  Բրիտանիայի «Quacquarelli Symonds» ինստիտուտի կողմից,որը գնահատում է աշխարհի համալսարանները։

ParsToday-ի փոխանցմամբ, 2023 թվականին QS-ի Ասիայի լավագույն համալսարանների վարկանիշում Իրանից 12 համալսարան կա, Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը Իրանի համալսարանների շարքում առաջինն է՝ 84-րդ հորիզոնականում, իսկ Թեհրանի համալսարանն այս ցուցակի երկրորդ համալսարանն է՝ 92-րդ հորիզոնականում։

Այսպիսով, իրանական այս 2 համալսարաններն Ասիայի լավագույն 100 համալսարանների շարքում են։
 

Placeholder