Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում ապամոնտաժել են Պուշկինի հուշարձանը
Մշակույթ
08:15 18/11/2022
Աշխարհ

Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում ապամոնտաժել են Պուշկինի հուշարձանը

Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում ապամոնտաժվել է Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է քաղաքային խորհուրդը։

«Իսկ դուք գիտե՞ք, որ Չեռնովցիում «ռուս մեծ բանաստեղծ Պուշկինի» երկու հուշարձան կա։ Դրանք եղել են, քանի որ մեկն արդեն ապամոնտաժել ենք։ Երկրորդը ժամանակի հարց է»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Չեռնովցին գտնվում է Ուկրաինայի արևմուտքում, սահմանակից  է Մոլդովային և Ռումինիային։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Օդեսայում ապամոնտաժել են ռուս կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը։
 

Placeholder