Ռուսաստանում աճել է մինչև 18 տարեկան աշխատողների պահանջարկը
Աշխարհում
14:55 18/11/2022
Աշխարհ

Ռուսաստանում աճել է մինչև 18 տարեկան աշխատողների պահանջարկը

Սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ռուսական ընկերությունները 14-18 տարեկան դիմորդներին 26%-ով ավելի շատ հարցազրույցի հրավերներ են ուղարկել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին են վկայում HeadHunter աշխատանքի որոնման ծառայության կողմից Forbes-ի համար անցկացված հետազոտության արդյունքները։

Հետազոտության համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերին նման դիմորդների համար հարցազրույցի հրավերների թիվը գերազանցել է 360 հազարը, ինչը 30%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Նշվոմ է, որ բիզնես ծառայությունների ոլորտի ընկերությունները 2022 թվականի աշնանը 14-18 տարեկան դիմորդներին երեք անգամ ավելի հաճախ են կանչել հարցազրույցի, քան անցյալ տարվա աշնանը: Գյուղատնտեսության, հեռահաղորդակցության և կապի ոլորտներում ևս աշխատանքի են հրավիրվել դեռահասներ։

Փորձագետները պարզաբանել են, որ ընկերությունները սկսել են աշխատանքի հրավիրել 14-18 տարեկաններին՝ կադրերի պակասի պատճառով։
 

Placeholder