Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ալբանիայի ընտրանու հետ հանդիպմանը
Սպորտ
10:47 18/11/2022
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ալբանիայի ընտրանու հետ հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում է, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի ընտրանու հետ նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին:

ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Տիրանայում:

Մարզմանը մասնակցել են բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր կամ խաղաժամանակ չէին ստացել նոյեմբերի 16-ին Կոսովոյի հավաքականի հետ հանդիպման ընթացքում, կամ մասնակցել էին միայն երկրորդ խաղակեսին: Հավաքականին միացել  և մարզմանը մասնակցել է նաև Արթուր Գալոյանը:

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի 18-ին Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում։

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ալբանիայի ընտրանու հետ հանդիպմանը