Քաթարի մարզադաշտերի հարակից տարածքում աշխարհի առաջնության օրերին գարեջուր չեն վաճառի
Աշխարհում
11:11 19/11/2022
Աշխարհ

Քաթարի մարզադաշտերի հարակից տարածքում աշխարհի առաջնության օրերին գարեջուր չեն վաճառի

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը երկու օր առաջ ՖԻՖԱ-ն հաստատեց, որ ութ մարզադաշտերում, որտեղ տեղի կունենան մրցաշարի 64 հանդիպումներ, ալկոհոլ չի վաճառվի:  Այս մասին գրում է CNN-ը։

«Հյուրընկալող երկրի իշխանությունների և ՖԻՖԱ-ի միջև քննարկումներից հետո որոշում է կայացվել ալկոհոլային խմիչքների վաճառքը թույլատրել  երկրպագուների փառատոնի անցկացման ու այլ արտոնված վայրերում՝ հեռացնելով գարեջրի վաճառքի կետերը Աշխարհի գավաթի 2022 թվականի մարզադաշտերի շրջակայքից»,- ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։

Մահմեդական այս երկիրը համարվում է շատ պահպանողական և խստորեն կարգավորում է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը:

Սեպտեմբերին Քաթարն ասել էր, որ տոմս ունեցող  երկրպագուներին թույլ կտա ալկոհոլային գարեջուր գնել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերում, բայց մեկնարկից երեք ժամ առաջ ու և եզրափակիչ սուլիչից մեկ ժամ հետո, բայց ոչ խաղի ընթացքում։

Placeholder
Քաթարի մարզադաշտերի հարակից տարածքում աշխարհի առաջնության օրերին գարեջուր չեն վաճառի