Խոսքս ուղիղ ուղղում եմ Նիկոլին ու Աննային, ամենացածրախավ ու նվաստ ընտանիքին․ Գայանե Հակոբյան
Իրավունք
19:14 21/11/2022
Հայաստան

Խոսքս ուղիղ ուղղում եմ Նիկոլին ու Աննային, ամենացածրախավ ու նվաստ ընտանիքին․ Գայանե Հակոբյան

«Բոլորը տեսան,թե ինչ արեցին մեզ հետ և մինչև այսօր գործի հետ կապված ոչ մի նորություն չունենք, ուզում ենք հասկանալ  ընթացքը»,-  Քննչական կոմիտեի շենքի մոտ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների և հարազատների ակցիայի ժամանակ ասաց հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այժմ սպասում են,թե ինչ արձագանք է լինելու։ Ըստ նրա՝ գործը փակելու մասին խոսք դժվար լինի, պարզապես ընթացքի մասին են ուզում տեղեկանալ։ Պատասխան ստանալուց հետո միայն կարող են ասել, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը։

«Հիմնականում 5-6 տուժող ենք՝ կապտուկ, կոտրվածք։ Ավելի ռեալ կլինի, որ գործն ընթացք ստանա, քանի որ տուժողների հարցաքննությունն արվարտված է։ Չգիտեմ քանի հոգի է մնացել չհարցաքննված,բայց տուժողը հենց մենք ենք և մենք պահանջելու, որ գործն ընթացք ստանա»,- ասաց նա։ 

«Դա լիներ պետական արարողակարգ, թե սեփական կամ տնական, նախ պետք է հասկանանք ընդհանրապես խոսքն ինչի մասին է: Այդպես անարգելով ընկած տղերքի ծնողներին, ցանկացած արարողակարգ իր իմաստը կորցնում է: Հնարավո՞ր է զոհվածի ծնողին անարգելով իրենց հարգանք ցուցաբերեն։ Այդ ամեն ինչն արվում է զուտ «փիառվելու» համար, պրինցիպներ կան, որ իրենց համար շատ կարևոր են: Խոսքս ուղիղ ուղղում եմ Նիկոլին ու Աննային, ամենացածրախավ ու նվաստ ընտանիքին, չեմ վախենում էս բառերն ասելուց: Բոլոր էդ հատուկ օրերին, որ կուզեք արարողակարգ անել, իմացեք, որ միշտ այնտեղ սպասելու ենք։ Անկախ այս դեռներից, այս ամեն ինչից, մենք այնտեղ ենք լինելու ու  ձեզ դիմավորելու ենք ամենավատ ձևով»:

 

Placeholder
Խոսքս ուղիղ ուղղում եմ Նիկոլին ու Աննային, ամենացածրախավ ու նվաստ ընտանիքին․ Գայանե Հակոբյան