Եվս չորս մեդալ Ախալքալաքի բռնցքամարտիկների գանձարանում
Սպորտ
20:13 21/11/2022
Տարածաշրջան

Եվս չորս մեդալ Ախալքալաքի բռնցքամարտիկների գանձարանում

Գորիում կայացած բռնցքամարտի մրցաշարում ախալքալաքցի մարզիկները նվաճել են 4 մեդալ։ Այս մասին գրում է Jnews-ը։

Նոյեմբերի 17-ից 20-ը, Վրաստանի Գորի քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի ամենամյա մրցաշարը՝ նվիրված Գիորգի Կարելիձեի հիշատակին, որին մասնակցում էին մարզիկներ Վրաստանի տարբեր քաղաքներից և շրջաններից։

Ախալքալաքից մրցումներին մասնակցել են 8 մարզիկներ, որոնցից 4-ը նվաճել են մեդալներ։

Վենետիկ Զանդարյան՝ ոսկի
Վոլոդյա Մանվելյան՝ արծաթ
Արթուր Առաքելյան՝ արծաթ
Գրիշա Էլիզբարյան՝ բրոնզ

Գիորգի Կարելիձեի անվան մրցաշարը կազմակերպվել է Գորիի մունիցիպալիտետի Սպորտի զարգացման և խթանման գործակալությունը և Վրաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան։ Հաղթողները պարգևատրվել են համապատասխան գավաթներով, մեդալներով և պատվոգրերով։

Placeholder