Սախալինի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
Աշխարհում
11:58 21/11/2022
Հայաստան

Սախալինի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Սախալինում բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Այս հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, Տիմովսկոյե ավանի հինգհարկանի բնակելի շենքում, նախնական տվյալներով, կենցաղային գազ է պայթել, բոլոր հինգ հարկերը փլուզվել են։

Մահացածների թվում կա չորս երեխա։

Նշվում  է, որ շենքը գազաֆիկացված չի եղել, պայթյունի նախնական պատճառը եղել է կենցաղային գազով բալոնների ոչ պատշաճ պահպանումն ու շահագործումը։
 

Placeholder
Սախալինի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի