ԱԱ-2022. Այսօրվա խաղացանկը
Սպորտ
12:41 21/11/2022
Հայաստան

ԱԱ-2022. Այսօրվա խաղացանկը

Նախօրեին Քաթարում մեկնարկեց  Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությունը։ 

Բացման խաղում Էկվադորի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Քաթարի հավաքականին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության առաջին հանդիպումն ավարտվել է  տանտերերի պարտությամբ։ 

Աշխարհի 2022 թվականի առաջնության բացման խաղին՝ 67 հազար 372 երկրպագու է ներկա եղել «Էլ-Բայթ» մարզադաշտում։

Այսօր աշխարհի 2022 թվականի առաջնության շրջանակում 3 խաղ կկայանա՝ 

ժամը 17:00՝ Անգլիա-Իրան

Ժամը 20:00՝ Սենեգալ-Նիդերլանդներ

Ժամը 23:00՝ ԱՄՆ-Ուելս

 

 

Placeholder
ԱԱ-2022. Այսօրվա խաղացանկը