Պեմզաշենում կանայք փորձել են հաշվեհարդար տեսնել
Իրավունք
12:15 21/11/2022
Հայաստան

Պեմզաշենում կանայք փորձել են հաշվեհարդար տեսնել

Երեկ երեկոյան՝ ժամը 21։30-ին  ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ ժամը 19։30-ի սահմաններում Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում հինգ անձ մոտեցել են գյուղի տներից մեկին։

Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին՝ նրանցից մեկը մետաղյա ձողով կոտրել է պատուհանի ապակին, որից  հետո ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից կանխվել են հետագա գործողությունները։

«Նշված անձինք հրավիրվել են բաժին, որտեղից էլ վերջիններս փոխանցվել են քննչական բաժին»,-ասաց նա։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն,  տանը մոտեցած բոլոր հինգ անձին կանայք են եղել, տունը Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին է, որը մեղադրվում է 31-ամյա համագյուղացի կնոջն ու երեխաներին սպանելու համար։

Ըստ ոստիկանության, գյուղում շուրջօրյա ծառայություն է իրականացվում։

Placeholder
Պեմզաշենում կանայք փորձել են հաշվեհարդար տեսնել