Առաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանն էլ կբարձրանա 2-4 աստիճանով
Օրվա թեմա
15:24 22/11/2022
Հայաստան

Առաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանն էլ կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է անձրև:

 

Placeholder
Առաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանն էլ կբարձրանա 2-4 աստիճանով