Լուկաշենկոն վաղը կլինի Երևանում
Քաղաքական
15:07 22/11/2022
Աշխարհ

Լուկաշենկոն վաղը կլինի Երևանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով նոյեմբերի 23-ին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի աշխատակազմը։

Լուկաշենկոն կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, նիստերը կանցկացվեն նեղ և ընդլայնված կազմերով։

Հիշեցնենք, որ  ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում:

Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն  միջազգային ու տարածաշրջանային անվըանգության հարցեր, ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։ Մասնակիցները կքննարկեն նաև  տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

 

Placeholder
Լուկաշենկոն վաղը կլինի Երևանում