ՔԿ նախագահը նոր մամուլի քարտուղար ունի
Իրավունք
11:08 22/11/2022
Հայաստան

ՔԿ նախագահը նոր մամուլի քարտուղար ունի

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

Գոռ Աբրահամյան 2017-2022թթ.  աշխատել է ՀՀ դատախազությունում` Գլխավոր դատախազի խորհրդական։ 

2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ,  ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս։ 2003թ․ պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։

Մի շարք գիտական հոդածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։
 

Placeholder
ՔԿ նախագահը նոր մամուլի քարտուղար ունի