Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել
Առողջություն
14:31 22/11/2022
Հայաստան

Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել

Շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին, որոնցից 35-ը գծային, իսկ 4-ը` ռեանիմոբիլ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ ժամանակակից սարքավորումներով և հարակից այլ պարագաներով հագեցած մեքենաները կհամալրեն Երևանի շտապօգնության պարկը:

«Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Ծրագրի արժեքը 3,5 մլն դոլար է:

Նշենք, որ պետական բյուջեի միջոցներով մարզերը ևս շտապօգնության ժամանակակից ու տեխնիկապես հագեցած նոր մեքենաներ կունենան, դրանք կլինեն մարզային ճանապարհներին և այլ  չափորոշիչներին համապատասխան»,-հայտնում են նախարարությունից։

Placeholder
Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել