Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Սիրիային և Իրաքին հարվածներից հետո
Քաղաքական
10:15 22/11/2022
Աշխարհ

Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Սիրիային և Իրաքին հարվածներից հետո

Մոսկվան կոչ է անում Անկարային զսպվածություն դրսևորել Սիրիայի տարածքին հասցված հարվածներից հետո, և չպետք է թույլ տալ, որ լարվածությունը սրվի: Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Մենք կոչ կանենք մեր թուրք գործընկերներին ցուցաբերել որոշակի զսպվածություն՝ կանխելու լարվածության աճը ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, այլև ողջ տարածքում»,-ասել է Լավրենտևը Սիրիական կարգավորման վերաբերյալ Աստանայի բանակցությունների 19-րդ փուլի մեկնարկից առաջ։

Նրա խոսքով, այս հարցում պետք է շարունակել աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և պետք է փորձ արվի «քրդական հարցին» խաղաղ լուծում գտնել։

Լավրենտևը նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել Ռուսաստանի Դաշնությանը Սիրիայում և Իրաքում օդային գործողության մասին, հարցը կքննարկվի Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման ժամանակ։

«Մենք հույս ունենք համոզել մեր թուրք գործընկերներին ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքում ավելորդ ուժ կիրառելուց»,-ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Placeholder
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Սիրիային և Իրաքին հարվածներից հետո