Տոկաևը հաղթել է Ղազախստանի նախագահական ընտրություններում
Քաղաքական
11:18 22/11/2022
Հայաստան

Տոկաևը հաղթել է Ղազախստանի նախագահական ընտրություններում

Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31%-ը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման վերջնական տվյալներ երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտնել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը:

Նա նշել է, որ Տոկաևը ստացելէ  6 մլն 456 հազար 392 ձայն, կամ՝ ձայների 81,31 տոկոսը։

Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2019 թվականի հունիսի 9-ին, Տոկաևը հավաքել է ձայների 70,96 տոկոսը։

Ըստ աղբյուրի՝ Տոկաևի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։
 

Placeholder
Տոկաևը հաղթել է Ղազախստանի նախագահական ընտրություններում