Իրանի ԱԳ նախարարն հայտնել է, որ երկիրը քանդելու դավադրությունը ձախողվել է
Քաղաքական
16:59 23/11/2022
Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարարն հայտնել է, որ երկիրը քանդելու դավադրությունը ձախողվել է

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ դավադրությունը, որը պետք է տաներ երկրի փլուզմանը, ձախողվել է։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԱԻ նովոստի»-ն:

«Ահաբեկչական պատերազմ սանձազերծելու դավադրությունը և, ի վերջո, Իրանի փլուզումը, լիովին ձախողվել է»,- Աբդոլլահյանի խոսքերին անդրադարձել է Tasnim գործակալությունը:

Նա նաև նշել է, որ արևմտյան հետախուզական ծառայությունների ակտիվությունը հասել է գագաթնակետին վերջին ութ շաբաթվա ընթացքում, այդ նույն ժամանակահատվածում ահաբեկչական և հակաիրանական խմբավորումները ակտիվացել են երկրի արևմտյան շրջաններում, ինչպես Քուրդիստանի նահանգում էր։

«Իրան են տեղափոխվել ամերիկյան և իսրայելական զենքեր... Քանի դեռ վտանգ կա Իրանի հարևան պետություններից (Իրաքից), զինված ուժերը կշարունակեն ռազմական գործողությունները»,-հավելել է իրանցի դիվանագետը:
 

Placeholder
Իրանի ԱԳ նախարարն հայտնել է, որ երկիրը քանդելու դավադրությունը ձախողվել է