Շղթայական վթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
18:19 23/11/2022
Հայաստան

Շղթայական վթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ», «ՎԱԶ-2110», «Մերսեդես», «Օպել», «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի մեքենաներ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

««Լեքսուսի» 44-ամյա վարորդը, չորս ուղևորները և «ԲՄՎ»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Շղթայական վթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց