ԱՄՆ-ում կարծում են, որ Թուրքիայի ռազմագործողությունները բացասաբար են ազդում ԻՊ-ի դեմ պայքարին
Քաղաքական
18:08 23/11/2022
Տարածաշրջան

ԱՄՆ-ում կարծում են, որ Թուրքիայի ռազմագործողությունները բացասաբար են ազդում ԻՊ-ի դեմ պայքարին

ԱՄՆ-ն ոչ միանշանակ է արձագանքել Թուրքիայի ռազմագործողություններին Իրաքում ու Սիրիայում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում  այս մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության և ռազմավարական հարցերի համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով  Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

«Թուրքիան շարունակում է բախվել ահաբեկչական սպառնալիքի հետ, հատկապես երկրի հարավում։ Իհարկե, նրանք բոլոր իրավունքներն ունեն պաշտպանելու իրենց »,- ասել է Քիրբին:

Վերջինս, սակայն, նշել է, որ այս ռազմական գործողությունները բացասակաբար են ազդում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա:

«Տարածաշրջանում գործողությունները կարող են սահմանափակել մեր գործընկեր SDS-ի («Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի կարողությունները ԻՊ-ի դեմ պայքարում։ Դրա համար մենք համագործակցում ենք SDF-ի հետ և ցանկանում ենք շարունակել ճնշումն ԻՊ-ի վրա»,- ասել է Քիրբին։

Թեմային արձագանքել է նաև Սպիտակ տան խոսնակը՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել կրակը: Նա ևս ընդգծել է, որ նշյալ ռազմական գործողությունները կարող են բացասաբար ազդել ԻՊ-ի դեմ պայքարի վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:

Դրանից հետո Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ:

Placeholder