Երուսաղեմում պայթյունների հետևանքով կան ձերբակալվածներ
Իրավունք
11:47 23/11/2022
Տարածաշրջան

Երուսաղեմում պայթյունների հետևանքով կան ձերբակալվածներ

Երուսաղեմում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մեկ մարդ մահացել է, վիրավորների թիվը հասել է 18-ի։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ,   երկու պայթյունների պատճառները դեռ  պարզված չեն, սակայն Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Կենտրոնական ավտոկայանի մոտ պայթյունը, ըստ երևույթին, առաջացել է ավտոբուսի մոտ պայուսակի մեջ տեղադրված ռումբից:

Ոստիկանությունը երկու պայթյունները դիտարկում է որպես համակարգված համատեղ հարձակում։

Դեպքի վայր ժամանած ոստիկանապետն Շաբթայն ասել է, որ Երուսաղեմի յուրաքանչյուր ավտոբուս կխուզարկվի ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ Իսրայելում ռումբ հայտնաբերող բոլոր շները կակտիվացվեն՝ պայթուցիկ սարքեր որոնելու համար:

Նա հավելել է, որ ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք մեկից ավելի ահաբեկիչներ ներգրավված են եղել երկու հարձակման մեջ, թե ոչ:

Այս պահին հաղորդվում է,   որ պայթյուններից հետո երեք պաղեստինցի է ձերբակալվել։

Placeholder
Երուսաղեմում պայթյունների հետևանքով կան ձերբակալվածներ