«Հրապարակ». Փաշինյանը ՀԱՊԿ նիստը բացեց քննադատությամբ, իսկ Պուտինն իր խոսքում պատասխանեց նրան
Օրվա մամուլ
09:28 24/11/2022
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը ՀԱՊԿ նիստը բացեց քննադատությամբ, իսկ Պուտինն իր խոսքում պատասխանեց նրան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեև հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենևին հոբելյանական չէր։

2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն 3 անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, և փաստացի մինչև հիմա մենք ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել այդ ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին»,- ասել է նա և դա անվանել «Հայաստանի նախագահության ամենամեծ անհաջողությունը»:

Ապա Պուտինն իր խոսքում պատասխանել է նրան. «Հույս կա, որ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը ՀԱՊԿ նիստը բացեց քննադատությամբ, իսկ Պուտինն իր խոսքում պատասխանեց նրան