Դեռահասների 81 և մեծահասակների 27,5%-ը բավականաչափ ֆիզիկական ակտիվություն չունեն. զեկույց
Աշխարհում
16:22 24/11/2022
Աշխարհ

Դեռահասների 81 և մեծահասակների 27,5%-ը բավականաչափ ֆիզիկական ակտիվություն չունեն. զեկույց

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին զեկույցի համաձայն,  դեռահասների 81  և մեծահասակների 27,5 տոկոսը բավականաչափ ֆիզիկական ակտիվություն չունեն:

Իրավիճակով պայմանավորված,  ՄՕԿ-ը  և ԱՀԿ- ն կազմել են  նոր  ծրագիր, որը  նպատակ ունի ամրապնդել սպորտի դերը և մինչև 2030թ. նպաստել  առողջ և ակտիվ ապրելակերպի խթանմանը: Սա ՄՕԿ-ի ռազմավարության ծրագրերից մեկն է, փոխանցում է ՀԱՕԿ-ը։

«Սպորտը  չափազանց էժան, բայց շատ արդյունավետ գործիք է առողջության խթանման և ֆիզիկական ակտիվության  խրախուսման  համար»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։

ՄՕԿ-ը և ԱՀԿ-ն կմիավորեն իրենց  ուժերը՝  առողջապահության և մարզաշխարհի  կազմակերպություններում  արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կտրամադրի և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական աջակցություն՝   ծրագրերը իրականացնելու համար։

Placeholder