Կոսմետիկ նորոգումները պետք է նոր ստանդարտով արվեն՝ միայն ծեփամածիկի որակի մասին չէ խոսքը. Նիկոլ Փաշինյան
Կրթություն, գիտություն
12:57 24/11/2022
Հայաստան

Կոսմետիկ նորոգումները պետք է նոր ստանդարտով արվեն՝ միայն ծեփամածիկի որակի մասին չէ խոսքը. Նիկոլ Փաշինյան

«Նախատեսվում է ԿԳՄՍ նախարարությանը 2022 թ. պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից 1 մլրդ 933 մլն դրամի վերաբաշխում կատարել»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ գումարն ուղղվելու է  96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածության ապահովմանը:

Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ նախագծով նաև գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի դպրցների գույքային ապահովման նպատակով:

Ըստ նախարարի՝ այդ աշխատանքները հնարավորություն են տալիս լուծել դպրոցներում առկա մարզպետարանների գույքագրած հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից:

Նա նաև հայտնեց, որ չզեկուցվող փաթեթում ընդգրկված 8 մանկապարտեզի և 13 դպրոցի գույքով ապահովելու որոշումներ են ընդունել. դրանք ընդգրկված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում:

Նիկոլ Փաշինյանն էլ թվեց բոլոր դպրոցները և մանկապարտեզները, որոնց ուղղվելու է գումարը:

«Նույնիսկ ամենափոքր կոսմետիկ նորոգումները պետք է տեղի ունենան նոր ստանդարտով, ընդ որում՝ միայն ծեփամածիկի որակի մասին չէ խոսքը, այլ նաև դիզայնի»,-հայտարարեց Փաշինյանը և հայտնեց, որ շատ է խոսվել այդ մասին, բայց էլի է խոսելու քաի դեռ անձամբ իր այցերի ընթացքում ցանկալի որոկը չի արձանագի:

Placeholder