Կրեմլում հայտարարել են, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում
Քաղաքական
09:55 24/11/2022
Աշխարհ

Կրեմլում հայտարարել են, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում

Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Երևանում կայացած գագաթնաժողովը հաստատել է միջոցառման կարևորությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կմնա։ Միջոցառումը, չնայած ողջ բարդությանը, չնայած նրան, որ երկրների ղեկավարներն իրենց ելույթներում ինչպես ասացին՝ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, այս միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի պահանջվածությունը։  ՀԱՊԿ-ի պահանջվածությունն ու կենսունակությունը», - ասել է նա լրագրողներին:

Պեսկովը նշել է, որ բանակցությունների բարդությունը պայմանավորված է այն պահի բարդությամբ, որում բոլորն  ապրում են, որը լի է հակամարտություններով, հակասություններով։

Placeholder
Կրեմլում հայտարարել են, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում