Արցախում կխստացվեն պետական դավաճանության և լրտեսության պատժաչափերը
Իրավունք
10:34 24/11/2022
ԼՂՀ

Արցախում կխստացվեն պետական դավաճանության և լրտեսության պատժաչափերը

Արցախի Ազգային ժողովը քննարկել ու միաձայն ընդունել է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ԱԺ-ից մանրամասնում են, որ նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը»  և «Լրտեսությունը»  հոդվածներում սահմանված պատժաչափերը ավելի խստացնել:

Պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:

Placeholder
Արցախում կխստացվեն պետական դավաճանության և լրտեսության պատժաչափերը