Արտահերթ նիստով ԱԱԾ-ին կամ այլ անձանց տրվում է իրավունք ոչնչացնել հսկայական արխիվներ. Գեղամ Մանուկյան
Քաղաքական
12:51 24/11/2022

Արտահերթ նիստով ԱԱԾ-ին կամ այլ անձանց տրվում է իրավունք ոչնչացնել հսկայական արխիվներ. Գեղամ Մանուկյան

«Մինչև հիմա օրենքով ԱԱԾ-ին թույլ էր տրվում միայն գաղտնազերծել ԱԱԾ արխիվում եղած գաղտնի փաստաթղթերը, հիմա առաջարկվող փոփոխությամբ՝ ոչ թե առաջարկում են գաղտնազերծել ու դրանից հետո  ոչնչացնել, այլ հստակ գրված է՝ գաղտնազերծվում կամ ոչնչացվում են»,- ԱԺ արտահերթ նիստում  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքերի նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։

«… այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Դիցուք. վաղը  կառավարության չզեկուցվող մի հարցով որոշվում է, որ ցանկացած մեկին վերապահվում է լիազորություն ԱԱԾ արխիվում եղած գաղտնի փաստաթուղը կարող է ոչնչացնել՝ հետագայում  հանրության սեփականությունը չդառնալով։

Մեկ գրիչի հարվածով, շատ հանգիստ, արտահերթ նիստում ԱԱԾ կամ այլ անձանց տրվում է  իրավունք, հնարավորություն  ոչնչացնել հսկայական արխիվներ»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով քաղհասարակությանը, թե ինչու չեն արձագանքում կառավարության կողմից առաջարկվող այս փոփոխությանը։

«Արձագանքեք գոնե»,- նշեց նա։ 

Placeholder
Արտահերթ նիստով ԱԱԾ-ին կամ այլ անձանց տրվում է իրավունք ոչնչացնել հսկայական արխիվներ. Գեղամ Մանուկյան