ԱՄՆ-ում 31-ամյա կինն ապրում է մեքենայում՝ կոմունալ վճարների խնայողության պատճառով
Աշխարհում
11:07 24/11/2022

ԱՄՆ-ում 31-ամյա կինն ապրում է մեքենայում՝ կոմունալ վճարների խնայողության պատճառով

ԱՄՆ-ում 31-ամյա կինը սկսել է մեքենայում ապրել՝ բնակարանային և կոմունալ ծախսերը խնայելու համարը։ Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը։

Նիկիտա Քրամփի խոսքով՝ իր վաստակած գումարի մեծ մասը նա ծախսել է բնակարանի վարձավճարի և կոմունալ ծառայությունների վճարների վրա։ Նա պատմել է, որ այդ ծախսերից հետո իրեն մնացել է ընդամենը 100 դոլար։

Փորձնական նա 2019 թվականին որոշել է տեղափոխվել՝ ապրելու իր մեքենայում։ Նիկիտան նշել է, որ դա դրական ազդեցություն է ունեցել իր կյանքի որակի վրա։

Քրամփի խոսքով՝ մեքենայում կա ծալովի սեղան, որպեսզի կարողանա լիարժեք սնունդ պատրաստել: Բեռնախցիկում աղջիկը նաև չորս տարաներից բաղկացած պահարան է պատրաստել։ Շուրջօրյա գործող մարզասրահներում էլ Նիկիտան լողանում է։

Նա պատմել է, որ երեք տարի մեքենայում ապրելու ընթացքում նրան հաջողվել է կուտակել 25 հազար դոլար: Այդ գումարով պատրաստվում է ֆուրգոն գնել՝ մեքենայի վրա տեղադրելու համար։

«Իհարկե, նման կյանքում կան դժվարություններ, բայց ես առանց փողի դեպրեսիվ մարդուց, որը եղել եմ 2019 թվականին, արդեն մեկ տարի անց վերածվել եմ բարեկեցիկ և ակտիվ մարդու։ Ֆինանսական կայունությունը պարզապես փոխեց ամեն ինչ, ինչպես նաև ստիպեց ինձ հասկանալ, թե որքան եմ տառապել նախկինում»,- ասել է աղջիկը:

Նա պատմել է, որ սկսել է գումար վաստակել սոցիալական ցանցերի համար բովանդակություն ստեղծելուց։ Քրամփը նաև եկամուտ է ստանում գովազդային արշավներից և դրանց դիտումներից:

Սակայն Քրամփը նշել է, որ նման ապրելակերպում կան նաև թերություններ։ Դրանցից մեկը լոգանք ընդունելու կամ լիարժեք հանգստանալու հնարավորության բացակայությունն է:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրոպայում էլեկտրաէներգիայի վճարները հասել են ռեկորդային մակարդակի։ Ընդ որում, ԵՄ կառավարությունները խոստացել են ավելի քան 550 մլրդ եվրո հատկացնել քաղաքացիներին և ձեռնարկություններին վերջին տարվա ընթացքում էներգիայի գների կտրուկ աճից պաշտպանելու համար:
 

Placeholder
ԱՄՆ-ում 31-ամյա կինն ապրում է մեքենայում՝ կոմունալ վճարների խնայողության պատճառով