Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև
Քաղաքական
12:38 25/11/2022

Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային համաժողովի ժամանակ ասել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված իր, Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հանդիպումը չի կայանա։ Նրա խոսքով՝ Երևանը նախօրեին պայման է առաջ քաշել, ըստ որի՝ խոսակցությունը տեղի կունենա միայն Փարիզի մասնակցությամբ, ինչը չի համապատասխանում Բաքվի դիրքորոշմանը։

«Հաջորդ հանդիպումը Բրյուսելում նախատեսված էր դեկտեմբերի 7-ին։ Սակայն երեկ Շառլ Միշելի գրասենյակից իմ օգնականի միջոցով տեղեկություն ստացա, որ վարչապետ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը մեկ պայմանով՝ նախագահ Մակրոնը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։ Սա նշանակում է, որ հանդիպում չի լինելու»,-news.ru-ի հաղորդմամբ՝  ասել է Ալիևը։

Ալիևը հիշեցրել է, որ Պրահայում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից ընդամենը մեկ շաբաթ անց Մակրոնը հակաադրբեջանական հայտարարություններ արեց և մեղադրեց Բաքվին գործողությունների մեջ, իսկ դրանից հետո Ֆրանսիայի Սենատը Հայաստանին սատարող բանաձև ընդունեց։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ Ֆրանսիան չի կարող լինել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս։

Ալիևը նաև նշել է, որ Բաքուն կքննարկի առկա այլընտրանքները։

Placeholder
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև