«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ Ռուսական թատրոնի բեմում
Մշակույթ
18:27 25/11/2022
Հայաստան

«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ Ռուսական թատրոնի բեմում

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի «Վիյ» ներկայացումը. առաջնախաղերը կկայանան նոյեմբերի 26-ին և 27-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Ներկայացման ռեժիսորը Նորա Գրիգորյանն է, բեմաականացումը՝ Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), ժանրը՝ սարսափ հեքիաթ մեծահասակների համար։

Ն. Վ. Գոգոլի համանուն պատմվածքի մոտիվներով բեմադրված «Վիյ»-ը զգացմունքների, սիրո ու գայթակղության, մարդու մեջ երկու պայքարի մասին է՝ լույսի ու խավարի, երկրայինի ու վեհի։
Ուսանող փիլիսոփա Խոմա Բրուտը երեք գիշեր մենակ անցկացնում է մահացած վհուկ Պաննոչկայի դագաղի մոտ։  Խավարի գալուստով չար ոգին կենդանանում է...  

Կկարողանա՞ Խոման դիմակայել դրան և գոյատևել այդ անհավասար պայքարում։  Պիեսում միահյուսվում են հումորը, սարսափը, հեղինակի մտորումները կյանքի և մարդու մասին: 

Ներկայացման բեմանկարիչները Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանն են, զգեստների նկարիչը` Լուսինե Կարապետյանը, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի»,- ասվում է հաղորդագրությունում: 

Placeholder
«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ Ռուսական թատրոնի բեմում