Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիր ներխուժման դեպքում Մինսկը ստիպված չի լինի դիմել ՀԱՊԿ-ին
Քաղաքական
10:43 25/11/2022
Տարածաշրջան

Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիր ներխուժման դեպքում Մինսկը ստիպված չի լինի դիմել ՀԱՊԿ-ին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ հանրապետությունը ստիպված չի լինի դիմել ՀԱՊԿ օգնությանը իր երկրի տարածք ներխուժելու դեպքում, բայց Մինսկը չի հրաժարվի օգնությունից։

«Իհարկե, մենք երբեք դեմ չենք լինի ՀԱՊԿ օգնությանը, եթե, Աստված մի արասցե, ներխուժում տեղի ունենա։ Մենք օգնությունից չենք հրաժարվի։ Բայց, գիտեք, կարծում եմ, որ մենք նույնիսկ ստիպված չենք լինի այս գործին ներգրավեք ՀԱՊԿ-ին, դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչպես կարող ենք արձագանքել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նրա խոսքը մեջբերել է ONT հեռուստաալիքը։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուս ներխուժելու դեպքում երկիրը կպատասխանի «այնպես, որ ոչ միայն Եվրոպան կդողա»։ Նա հավելել է, որ կարող է ներգրավվել նաև Ռուսաստանի հետ զինված ուժերի համատեղ խմբավորումը։
 

Placeholder
Լուկաշենկոն կարծում է, որ իր երկիր ներխուժման դեպքում Մինսկը ստիպված չի լինի դիմել ՀԱՊԿ-ին