Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն ԱԱ-2022-ում արգենտինացիներին հաղթելու համար կստանան Rolls-Royce
Աշխարհում
17:55 25/11/2022
Աշխարհ

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներն ԱԱ-2022-ում արգենտինացիներին հաղթելու համար կստանան Rolls-Royce

Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստները նոր մեքենա կստանան ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին իր Telegram-ում գրել է Match TV-ի գլխավոր պրոդյուսերի տեղակալ Վասիլի Կոնովը։ 

Աղբյուրի համաձայն՝ խաղացողներին կնվիրեն նոր Rolls-Royce Phantom, որի արժեքը կարող է հասնել 800 հազար դոլարի։

Աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Արգենտինան 1։2 հաշվով պարտվել է Սաուդյան Արաբիային։

Placeholder