ԱԱ-2022. Ռոնալդոն COVID-19-ի պատճառով չի կարողացել մարզադաշտից հետևել խաղին
Աշխարհում
10:50 25/11/2022
Աշխարհ

ԱԱ-2022. Ռոնալդոն COVID-19-ի պատճառով չի կարողացել մարզադաշտից հետևել խաղին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն  գնացել է Քաթար՝ իր երկրի ազգային հավաքականին երկրպագելու հենց մարզադաշտում։ Բայց նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս,  նա առաջիկա հինգ օրը ստիպված է անցկացնել հյուրանոցային համարում։ Այս մասին գրում է O Globo կայքը։

sportrbc.ru-ի հաղորդմամբ, նոյեմբերի 23-ին Ռոնալդոն իրեն վատ է զգացել։ Սկզբում  «շատ չի անհանգստացել», բայց հինգշաբթի առավոտյան նա որոշել է COVID-19 թեստ հանձնել, որը դրական էր եղել։ Նա ստիպված կլինի մեկուսացման մեջ մնալ առաջիկա հինգ օրերին։ 

Նշենք, որ երեկ կայացել է Բրազիլիա-Սերբիա հանդիպումը։ ԱՅն ավարտվել է Բրազիլիայի հաղթանակով՝ 2։0։ 
 

Placeholder