Դավիթ Բաբայան. Նրանք, ովքեր շահագործում և կողոպտում են հայրենիքը, հակահերոս են
Քաղաքական
12:09 25/11/2022

Դավիթ Բաբայան. Նրանք, ովքեր շահագործում և կողոպտում են հայրենիքը, հակահերոս են

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրում է.

«Շատ կարևոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, հատկապես օրհասական ժամանակաշրջանում։ Հենց այսպիսի իրավիճակում է Արցախը։ Դա նույնիսկ հերոսություն կարելի է համարել։

Սակայն այստեղ կա մեկ առանցքային բաղադրիչ՝ հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը։

Ի վերջո, նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագոծում և կողոպտում են այն, բնականաբար, արդեն հակահերոս են, թշնամի և շատ ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամին»։

Placeholder
Դավիթ Բաբայան. Նրանք, ովքեր շահագործում և կողոպտում են հայրենիքը, հակահերոս են