Մասկը «համաներում» է հայտարարել Twitter-ում արգելափակված հաշիվների համար
Աշխարհում
11:08 25/11/2022
Աշխարհ

Մասկը «համաներում» է հայտարարել Twitter-ում արգելափակված հաշիվների համար

Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «համաներում» է հայտարարում սոցցանցում բոլոր արգելափակված հաշիվների համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ 

Նշվում է, որ դա արվել է այն բանից հետո, երբ Մասկը Twitter-ում հարցում է անցկացրել, թե արդյոք պետք է «համաներեն» արգելափակված օգտատերերին, որոնք «չեն խախտել օրենքը և չեն զբաղվել բացահայտ սպամով»: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3 միլիոն օգտատեր, որից  72%-ը կողմ է արտահայտվել «համաներմանը»։

«Ժողովուրդն արտահայտվել է։ Համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ», - գրել է Մասկը Twitter-ում, որն ավարտել է լատինական ասացվածքով՝ «Vox populi, vox Dei», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Ժողովրդի ձայնն Աստծո ձայնն է»։

Placeholder
Մասկը «համաներում» է հայտարարել Twitter-ում արգելափակված հաշիվների համար