«Հրապարակ». Ի՞նչ հավաք է կազմակերպել Կարեն Անդրեասյանը և ի՞նչ նպատակով
Օրվա մամուլ
09:53 26/11/2022
Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ հավաք է կազմակերպել Կարեն Անդրեասյանը և ի՞նչ նպատակով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ՝ շաբաթ-կիրակի օրերին Դիլիջանում թրեյնինգներ է անելու։ Հրավիրվել են դատարանների նախագահները, որոշ դատավորներ, ինչպես նաև արդարադատության նախարարի պարտականությունները կատարող փոխնախարարը՝ իր մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանը։

Ի՞նչ հավաք է և ի՞նչ նպատակով մեր հարցին ի պատասխան՝ ԲԴԽ մամուլի խոսնակը փոխանցեց․ «Բարձրագույն դատական խորհուրդը տարբեր ձևաչափերով աշխատում է դատական համակարգի ներկայացուցիչների հետ, երբ նպատակահարմար գտնենք, լրացուցիչ տեղեկություն կհայտնենք»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ի՞նչ հավաք է կազմակերպել Կարեն Անդրեասյանը և ի՞նչ նպատակով