Չինաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ
Աշխարհում
11:46 26/11/2022
Աշխարհ

Չինաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ

Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 32,695 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Channel News Asia-ն։ Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի ողջ ընթացքում։ Նախորդ հակառեկորդը՝ 31 444 դեպք,  գրանցվել էր նախորդ օրը։

Ինտերֆաքսը գրում է, որ մոտ 22 միլիոն բնակչություն ունեցող Պեկինում օրական հայտնաբերվում է COVID-19-ի 1,4 հազար ասիմպտոմատիկ դեպք և ախտանիշով 424 դեպք։ Հեբեյ նահանգի Շիցզյաժուանգ քաղաքում օրական աճը քառապատկվել է՝ հասնելով 3100-ի: Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում օրական հայտնաբերվում է կորոնավիրուսի շուրջ 7 հազար նոր դեպք։

Չինաստանի մի քանի նահանգներ խստացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները։ Պեկինում դպրոցները չեն աշխատում, մայրաքաղաք մուտք գործելու համար պետք է ներկայացնել 28-ժամյա բացասական ՊՇՌ թեստ։

Placeholder