Խամենեին հայտարարել է, թե Թեհրանի քաղաքականությունը հանգեցրեց Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի պարտությանը
Քաղաքական
16:00 26/11/2022
Տարածաշրջան

Խամենեին հայտարարել է, թե Թեհրանի քաղաքականությունը հանգեցրեց Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի պարտությանը

Թեհրանի վարած քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ի պարտությանը Իրանին հարակից երեք պետություններում՝ Իրաքում, Լիբանանում և Սիրիայում։ Այսպիսի հայտարարություն է արել շաբաթ օրը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Իրանի դեմ ագրեսիա սկսելուց առաջ ԱՄՆ-ը մտադիր էր կաթվածահար անել հարևան երկրներին՝ նրանց համարելով  Իրանի ռազմավարական թիկունք»,-Խամենեին մեջբերել է Shafaq News լրատվական պորտալը։ Նա հավելել է, որ դեռ 2006 թվականին Վաշինգտոնը ծրագրել էր իշխանափոխություն Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում և Սոմալիում։

Ալի Խամենեին արձանագրել է. «Իրանը իր ազդեցությունն ամրապնդելու համար ջանքեր չգործադրեց Հյուսիսային Աֆրիկայում, սակայն Թեհրանի քաղաքականությունը Իրաքում, Լիբանանում և Սիրիայում հաջող էր և հանգեցրեց Ամերիկայի պարտությանն այս երեք պետություններում»:

Placeholder
Խամենեին հայտարարել է, թե Թեհրանի քաղաքականությունը հանգեցրեց Իրաքում, Լիբանանում և Սիրիայում ԱՄՆ-ի պարտությանը