ՆԱՍԱ-ն տիեզերքից ցույց է տվել, թե ինչպես է Ուկրաինան ընկղմվել խավարի մեջ
Քաղաքական
12:35 26/11/2022
Աշխարհ

ՆԱՍԱ-ն տիեզերքից ցույց է տվել, թե ինչպես է Ուկրաինան ընկղմվել խավարի մեջ

Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է գիշերը արված Երկրի մակերևույթի արբանյակային լուսանկարը, որը ցույց է տալիս, որ Ուկրաինան ընկղմված է խավարի մեջ։ NASA-ի լուսանկարին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Նոյեմբերի 24-ի նկարում Ուկրաինան պատկերված է կատարյալ մթության մեջ՝ շրջապատված այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, բնակավայրերի վառ լույսերի հատվածներով:

Չորեքշաբթի օրը Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ ռուսական հարվածների պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել են բոլոր ատոմակայանները, ՋԷԿ-երի ու հիդրոէլեկտրակայանների մեծ մասը, իսկ էլեկտրաէներգիայի սպառողների ճնշող մեծամասնությունը մնացել է առանց էլեկտրականության։ Հինգշաբթի օրը Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ վերականգնվել է ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտների էլեկտրամատակարարումը։

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգին և հարակից էներգետիկ օբյեկտներին, խոցվել են նախանշված բոլոր թիրախները։
 

Placeholder