Արցախի նախագահը Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
Քաղաքական
18:06 28/11/2022

Արցախի նախագահը Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող  հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը,   Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Արցախի նախագահը Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել